ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Գործուղում ընդդիմադիր դաշտ

Գործուղում  ընդդիմադիր  դաշտ
04.06.2024 | 19:25

Հունիսի 1-ին Գյումրիի Թատերական հրապարակում տեղի ունեցավ Բագրատ Սրբազանի հետ հանդիպում-հանրահավաքը, որից հետո տասնյակ մարդիկ, մի քանի հոգու մատնանշելով (հատկապես լուսանկարում պատկերվածներին), ինձ դիմելով՝ հարցնում էին. «Սրանց համար ենք հավաքվել, որ սրանք հետ գա՞ն»....

Կանխավ նշեմ, որ սրանք նախկին չեն:

Այո՛, սրանք նախկինների օրոք են «բուծվել», բայց, նախկիններին դավաճանելով, շատ հարմարավետ տեղավորվել են ներկաների գրկում՝ ամեն մեկը ինչ-որ օգուտ քաղելով:

Օրինակ, Շիրակի մարզպետարանի 20-ամյա կրթության վարչության պետ և ՇՊՀ-ն 1 տարի 10 ամիս ղեկավարած և սնանկության հասցրած Սահակին վերաբերող խայտառակ քրեական գործերը կա՛մ դատարան չեն հասնում, օրինակ՝ Արթիկի թիվ 2-րդ և 4-րդ դպրոցներին վերաբերող խայտառակ գործը, կա՛մ էլ տարիներով քննվում են, օրինակ՝ ՇՊՀ-ում տասնյակ անօրինականությունների և հանցագործությունների, ՊԵԿ-ի կողմից ՇՊՀ-ում բացահայտված ապօրինի կարկանդակի և բուլկու արտադրամասի, «Մանուշակ» ճամբարի («Երեքնուկ» ռեստորան) վերաբերյալ գործերը:

Ենթադրաբար, վերը նշված հանցագործությունները ծածկադմփոց անելու դիմաց Նիկոլի իշխանության գալուց հետո Սահակը որպես

ՀԷԿ-ի տեր «կլյաուզա» էր գրել Սերժ Սարգսյանի դեմ, իսկ 2020 թ-ին էլ քայլիստների կողմից նախաձեռնած սահմանադրական «ԱՅՈ»-ին նախապատրաստվելիս դուրս չէր գալիս դրանց Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում գտնվող գրասենյակից:

Ի դեպ, հետո Գյումրիում ասեկոսեներ տարածվեցին, որ Սահակը վերը նշված հանցագործություններից «պրծնելու» համար ոչ միայն վերը նշված ծառայություններն է մատուցել ՔՊ-ին, այլև նիկոլենց մուծվել է 200-250 հազար ԱՄՆ դոլար, որի դիմաց էլ 6 տարի Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը քննում են րոպեների ընթացքում բացահայտվող Սահակի խայտառակությունները ՇՊՀ-ում և այլուր:

Հետո Սահակը դարձավ մոլի քոչարյանական և իր նման մի քանիսի հետ միասին Շիրակի նախկին մարզպետ Գիզիրյան Աշոտի գլխավորությամբ տապալեց 2021 թ-ի արտահերթ ԱԺ ընտրությունները Շիրակի մարզում, որի դիմաց քայլիստները շնորհակալություն հայտնեցին նրանց ու նրանցից մեկին նվիրեցին փոխմարզպետի պաշտոնը:

Հաշվի առնելով այն փաստը, որ հասարակության լայն շերտերը շարունակում են առաջնորդվել «նախկին-ներկա»-ով, ենթադրում եմ՝ քայլիստները Սահակին գործուղել էին Բագրատ Սրբազանի հանրահավաքին որպես «վարկաբեկող», քանի որ դրա գործունեությանը ծանոթ որևէ նորմալ մարդ չի կարող «անտարբեր» անցնել դրա ներկայությունից այդ հանրահավաքին:

Ենթադրում եմ, որ նույն «վարկաբեկիչ» ֆունկցիայով էր այդտեղ գտնվում նաև Նիկոլի իշխանությանը երկար ծառայած Շիրակի մարզի նախկին դատախազ, ստախոս Կարեն «վիրև» Գաբրիելյանը, ում քավորը՝ «դհոլչի» դատախազ Արթուրը, հավանաբար ևս նույն նպատակով էր Երևանում մի 10 օր առաջ «գործուղվել» Բագրատ Սրբազանի հետ հանդիպման որպես դասախոս՝ դառնալով բուռն քննարկումների պատճառ և արժանանալով բացասական արձագանքների:

Ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի, Վերին Թալինցի գեղցի (գյուղացու հետ չշփոթել) Սահակը, «վիրև» Կարենն ու իր քավոր «դհոլչի» Արթուրը նիկոլական «ականներ» են, որոնց քայլիստ դավաճանների իշխանությունը գործուղում է ընդդիմադիրների դաշտ՝ նրանց «վարկաբեկելու» համար և ընդդիմադիր ընտրազանգվածի մոտ ընդդիմության նկատմանբ անվստահություն առաջացնելու նպատակով:

Որևէ նորմալ մարդ չի կարող հավատալ, որ Նիկոլի Հայաստանում, ՇՊՀ-ում մոտ տասնյակ հանցագործություններ արած, Արթիկի դպրոցների պահով դատախազության կողմից մեղավոր ճանաչված, Թորոս գյուղում նախկին «Մանուշակ» ճամբարի տարածքի գնման և վաճառքի վերաբերյալ խնդիրներ ունեցող Սահակը կարող է լինել իրական ընդդիմադիր: Եթե նա իրական ընդդիմադիր լիներ, ապա շատ վաղուց կլիներ Արմավիր կամ Արթիկ ՔԿՀ-ում: Բայց, ո՛չ, նա ազատության մեջ է: Ավելին, դրա միջոցով կապիտուլյանտ ոչնչությունների իշխանությունը փորձում է ինձ համար խնդիրներ ստեղծել և այդ գործում նրան օգնում են Նիկոլին ծառայող որոշ տգետ և գրագող դատավորներ:

Դե իսկ Նիկոլի իշխանության կողմից Բագրատ Սրբազանի շարժման դեմ Գյումրիում գործող «ընդդիմադիրների» մասին թեման՝ ինչպես կասեր «դասականը»՝ «հաջորդ դասին»:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, Սահակի լուսանկարն արված է հենց Բագրատ Սրբազանի հետ հանրահավաքի ժամանակ։

Դիտվել է՝ 2551

Մեկնաբանություններ